Չեռնոգորիայում մեկնարկել է ռուսական «Спутник V» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը. ТАСС
Չեռնոգորիայում ռուսական արտադրության «Спутник V» պատվաստանյութի կիրառմամբ մեկնարկել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը, հաղորդում է ТАСС-ը:
Առաջինը պատվաստանյութ է ներարկվել 66-ամյա տարեց տղամարդու, որը Ռիսան քաղաքում գտնվող ծերանոցում է բնակվում: Վերջինը քաղաքացիներին կոչ է արել չվախենալ պատվաստումից ու հետևել իր օրինակին:
Ապա պատվաստվել են երկու բուժաշխատող, որոնք հայտնել են, որ մեկ օրում 79 պացիենտ ու բուժհաստատության աշխատակիցներ պետք է պատվաստվեն:
Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 71 000 դեպք է գրանցվել, 939 մարդ մահացել է:
Երկրի տարածքում կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հարուցիչով վարակման 7 դեպք է արձանագրվել:
