Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Մշակույթն էլ արժեքավոր պետք է լինի, անհասկանալի արժեքների քարոզ մեր երկրում չպիտի տեղի ունենա․ Անդրանիկ սարկավագ Մանուկյան

0

Մենք դարեր շարունակ ինքներս մեզ հետ խնդիր ունենք, մեր խնդիրը մեր ներսում է՝ դա ազնվությունն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Նրա խոսքով, մենք քրիստոնյա ենք, բայց կարծես հեռանում ենք եկեղեցական կյանքից և չենք ապրում խորհուրդներով։

«Աենամեծ խորհուրդը սերը, ազնվությունը և նվիրումն է, և երբ խորհուրդներից կտրվում ենք, ակամայից մենք կտրվում ենք թե՛ ակունքներից, թե՛ ազգայինից, թե՛ հողից, թե՛ ջրից, և կամաց- կամաց ստացվում է այլասերություն։ Ուզում եմ ասել, որ փորձություներ կա աշխարհի երեսին և ցանկացած ընտանիք կարող է հանդիպել այդ փորձությանը, մնում է խորհուրդներն ընդունել։ Փորձությունը հաղթահարելու համար պետք է ունենալ հույս, սեր, հավատ և ունենալ նվիրում, իսկ գործնականում պետք է լինել ազնիվ և վստահելի»,- ասաց սարկավագը։

Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝ այս արժեքները պետք է կարողանանք սերմանել, հակառակ դեպքում շատ մեծ խնդրի առջև ենք կանգնելու։

«Երբ նվիրվում ես գործին, ընտանիքին, արժեքներին և լավ իմաստով զոհ ես դառնում հանուն հայրենիքի, հանուն հողի, զոհված նահատակներից հետո ապրողները պետք է արժանի լինեն, պետք է արժևորեն, ոչ թե անհասկանալի արժեքներ պրոպագանդեն։ Պետք է զոհվածների գաղափարախոսությունն ապրեցնել, եթե ոչ, ապա դառնում է կապիտալիստական համակարգ ու հասարակություն, ու ամեն մարդ իր անձնականն է առաջ տանում, և այդ անձնականի մեջ կորում են  հայրենիքի նվիրման, երկրի, պետության գաղափարն ու արժեքները։ Սա է պակասում մեր հասարակությանը»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Նրա խոսքով, երբ մեկը զոհվում է, մյուսները պետք է ազնիվ շարունակեն զոհվածի գործը։

«Եթե ոչ, ստացվում է ամեն մեկն իր գործը կանի պարզապես անելու համար։ Օրինակ ես կգնամ, կերգեմ ինչ-որ հայրենասիրական երգ ու իրականում չեմ ապրի դա, կանեմ անելու համար»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը։

Անդրադառնալով մշակութային կյանքին՝ սարկավագը նկատեց, որ նախ  համավարակը, ապա պատերազմը կարծես թե հեռացրեցին հասարակությանը մշակույթից։

«Պետք է հասարակությանը վերադարձնել մշակույթ և այդ մոտեցումը պիտի ճիշտ կազմակերպել։ Մշակույթն էլ արժեքավոր պետք է լինի, անհասկանալի արժեքների քարոզ մեր երկրում չպիտի տեղի ունենա»,- ասաց սարկավագը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России