Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից
Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից։
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան — Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով փետրվարի 20-ին, ուշ երեկոյան խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա:
Ըստ ղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կարգավորված է։
The post Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից appeared first on ԳԱԼԱ.
