Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ-ն քրգործ է հարուցում՝ պարզելու «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ իրական տնօրինողներին, կան ձերբակալվածներ, բայց օգտատերը շարունակում է գրառումների շարքը․ Գ․ Մելոյան

0

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի» գործով ԱԱԾ-ի գործողություններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հոկտեմբերի կեսին՝ պատերազմի ամենաթեժ պահին, հարուցում է քրեական գործ` պարզելու «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ իրական տնօրինողներին։

Շուրջ չորս ամիս շարունակ այս քրեական գործը քննվում է, կատարվում են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուզարկություններ, բերման են ենթարկվում և ձերբակալվում տարբեր անձինք։

Երեկ գիշերը տեղեկատվություն է տարածվում, առ այն, որ այս գործով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահի ուղիղ ցուցումով կալանավորվել է երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը։

Այս պահին այս քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

Սակայն, անկախ ԱԱԾ-ի վերոնշյալ իրավական և ոչ իրավական գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր ֆեյսբուքյան գրառումների շարքը, ինչը՝

փաստում է վերոնշյալ անձանց առնչելիության բացակայությունը նշված գործին,

երկաթյա հիմք է այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց անմիջապես ազատելու և կալանավորման միջնորդությունները չբավարարելու համար։

Փաստաբանների հայտարարություններից բխում է, որ այս թափթված վիճակը, որի արդյունքում ձերբակալվել են ոչ միայն գործի, այլև՝ իրար հետ կապ չունեցող անձինք, պայմանավորված է քննչական մարմնին սպասարկող աշխատակիցների տեխնիկական սակավ գիտելիքներով, եւ իրավական նորմերի խայտառակ սխալ մեկնաբանմամբ»։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России