Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Փաստորեն, Նիկոլի ֆեյքերը բնական մոնոպոլիա ունեն, բա դրանց համակարգիչներն ու հեռախոսնե՞րը ինչի չեք առգրավում․ Նաիրա Զոհրաբյան

0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեբսյուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «ֆեյքի գործով» մարդկանց ձերբակալություններին ու նրանց հեռախոսների, համակարգիչների առգրավմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև

«Հետհեղափոխական ԱԱԾ-ն շատ ունիկալ կառույց է։ Սատանա է բռնում, հակաիշխանական ֆեյք է բռնում, որոնք պարզվում է, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ են անում, ատելություն ու թշնամանք են տարածում։ Էստեղ ակամայից ուզում ես հիշել դասականին՝ «յա, իրո՞ք»։

ԱԱԾ պետ, էս լո՞ւրջ եք ասում։

Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ Հայաստանում ատելություն, թշնամանք տարածողներն ու պետական գործիչներին վարկաբեկողները Նիկոլի ընտանեկան ֆեյքերն են, որոնցից դուք հատիկ առ հատիկ, տերեւ առ տերեւ տեղյակ եք։

Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլի պատգամավորներից ու այլ հպատակներից ստեղծվել է հանցավոր խուլիգանական խումբ, ովքեր ֆեյքերով ամենանողկալի հայհոյանլքներն ու անբարո, «պլինդուզից» ցածր սեռամոլագար ժահրն են շաղ տալիս Նիկոլի ընդդիմախոսների հասցեին։ ԱԱԾ պետ, էդ ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ շատտտտտտ հավաստի լուրերի, իմքայլական կին պատգամավորներից մեկն էլ կոնկրետ իմ ու իմ գործընկեր կին պատգամավորների հասցեին ամենազազրելի գարշահոտությունն է շաղ տալիս՝ սուբլիմացնելով Թուրքիայում իր կրած մարմնական ու հոգեկան նվաստացումները։

Բա դրանց կոմպյուտերներն ու հեռախոսնե՞րը ինչի չեք առգրավում։

Ի դեպ, մի քանի անգամ արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին ու առաջարկել եմ առգրավել մի քանի պատգամավորի ու նրանց օգնականների կոմպյուտերներն ու հեռախոսները։

Բա առգրավե՞ք։

Թե՞ Նիկոլի ընտանեկան ֆեյքերը մեր երկրում բնական մոնոպոլիա ունեն ու ըստ օդում կախված լուրերի՝ օգտվում են նաեւ ձեր կառույցի տրամադրած տեղեկատվական բազայից։

ԱԱԾ պետ, փորձե՛ք փակել Նիկոլի ընտանեկան ֆեյքերի բերանը ու կտեսնեք, որ մեր երկրում կենսոլորտը միանգամից կմաքրվի։

Վաղը, միեւնույն է, դրանց բոլորի գարշահոտ ռեխը փակվելու է եւ դրանք բոլորը զուգահեռ բանտախցերում նստելու են։

Ես դա ձեզ խոստանում եմ, ու մի րոպե անգամ դրանում չկասկածեք։

Ու մի րոպե անգամ չկասկածեք, որ ձեր գլխավորած կառույցը եւս պարտադրված է լինելու տալ մի շատ կարեւոր հարցի պատասխան՝ էդ ո՞ր օրենքով էիք դուք բոլորդ Նիկոլի ընտանեկան ֆեյքերին տվել բնական մոնոպոլիա ու միասնաբար նպաստում էիք մեր բոլորի հասցեին արվող զազրելի ստերի ակտիվ բազմացմանը։

Հա, ասեմ նաեւ, որ ոչ մեկիդ չի փրկելու՝ «դե, մենք ընդամենը էդ ընտանիքի հրամանն ենք կատարել»՝ բոլորիդ գրպանում դրած «կանտրոլնի» նախադասությունը։

Ձեր հակահիգիենիկ վակխանալիային քիչ մնաց»:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России