Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

44 օր ստող, կեղծող, ճակատային գիծը քողարկող իշխանությունների գործողությունները քննադատողները հայտնվել են իշխանության թիրախում․ Արծվիկ Մինասյան

0

Դատարանի առջև եմ գտնվում, որպեսզի ես և իմ դաշնակցական ընկերներն արտահայտվենք ընդդեմ խոսքի ազատության սահմանափակման, ընդդեմ հանրության և երկրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը դատարանի բակում էր՝ ի աջակցությունը ԱԱԾ-ի կողմից «ֆեյքի գործով» ձերբակալված Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին,  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին։

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Մինասյանի խոսքով՝ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, դավաճանությունն այլ մարդկաց վրա բարդելու, դավաճանությամբ հայրենիքը հանձնելու ընթացքում նոր հանցագործներ ձևավորելու այլանդակ միտում է:

«Այս ամենը, մեր պետության, մեր պետականության առաջ սպառնալիք է: Հայրենադավն իր խունտայի հետ փորձում է սահմանափակել և հատկապես վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունեության ամբողջ ընթացքում նպաստել են հայոց պետականության ամրացմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր խոսում և բարձրաձայնում են պարզ, հստակ դավաճանության կոնկրետ փաստերը և քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարության ապիկար լինելը, բոլոր այդ մարդիկ սկսում են վտանգ ներկայացնել իշխանության համար:

«Ոչ միայն Բեքարյանը կամ Սաղաթելյանը, այլև այն անձիք, ովքեր որ կարողանում են հոդաբաշխ լեզվով ներկայացնել իրականությունը։  Երբ 44 օր իշխանությունը ստում էր, կեղծում էր, և քողարկում էր ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր մեղադրում են այս իշխանությանն այդ գործողությունների համար, նրանք բոլորն այսօր հայտնվել են թիրախում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ մեղադրանքը ներկայացվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման հիման վրա, ինչն իրավական տեսանկյունից ծիծաղելի է:

«Սա նույնիսկ տրամաբանությունից դուրս է, այն դեպքում, որ թե՛ ՍԴ-ն է կասեցրել, թե՛ վարչական դատարանն էլ էր քննում հավաքների ազատության սահմանափակումը և անդրադարձ է կատարվել այս նորմին»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России