Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Մինչեւ հերոսի կոչում ստանալն ընտանիքիցս թաքցնում էի, որ մասնակցում եմ պատերազմին. զրույց Արցախի հերոսի հետ

0

«Պատերազմի ժամանակ, երբ կյանքդ հարցականի տակ է, առաջինն ընտանիքիդ մասին ես մտածում։ Ընտանիքիս անդամները չեն իմացել, որ մասնակցում եմ մարտական գործողությունների։ Այդ ժամանակ հասկանում էինք, թե ինչ են զգում մեր ծնողները, եւ գրեթե բոլորս գաղտնի էիք պահում նրանցից, որ մասնակցում ենք պատերազմին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Յուրա Ալավերդյանը։

Յուրայի ընտանիքի անդամներն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձի միջոցով էին տեղեկացել, որ իրենց որդուն հերոսի կոչում է շնորհվել։

«Արայիկ Հարությունյանի ուղերձը նայեցինք եւ կասկած չունեինք, որ խոսքը մեր Յուրայի մասին է։ Մեծ հպարտություն, բայց միաժամանակ անհանգստություն զգացի»,- պատմեց Յուրա Ալավերդյանի մայրը՝ Աննա Ալավերդյանը։

Յուրան եւ Արցախի պատերազմում անմահացած հերոս Դավիթ Գրիգորյանը, ում հետ Յուրան ծառայել է առաջին օրվանից, այդ ուղերձի միջոցով են իմացել իրենց շնորհված կոչումների մասին։

«Մեզ կանչեցին հրամանատարական դիտակետ, այնտեղից Արայիկ Հարությունյանի խոսքը լսվում էր. այդպես էլ իմացանք»,- նշեց Յուրան։

Մարտական գործողությունների ժամանակ Յուրան եղել է Հադրութում, հետո՝ Մարտունիում, ապա՝ Ասկերանում։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն դիրքերում էինք եւ պայթյուններից հասկացանք պատերազմի մասին։ Միանգամից զինվեցինք եւ անցանք գործողությունների»,- պատմեց Յուրա Ալավերդյանը:

Յուրան զորացրվել է հունվարի 10-ին։

«Շատ ուրախ էինք, աննկարագրելի էին մեր զգացողությունները։ Յուրան նույն հոգատար ու բարի տղան է մնացել, բայց պատերազմը նրան ավելի հասուն է դարձրել»,- նշեց Աննա Ալավերդյանը։

Յուրան սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Մինչեւ բանակ գնալը զբաղվել է տարբեր սպորտաձեւերով, նվաճել մեդալներ։

«Նախքան բանակ գնալը խաղում էի Ալաշկերտ ֆուտբոլային ակումբով, զբաղվում էի կարատեով։ Շուտով աշխատանքի եմ անցնելու Պաշտպանության նախարարությունում՝ որպես ծրագրավորող»,- ասաց Յուրան։

Նշենք, որ պատերազմի ընթացքում Յուրա Ալավերդյանը ոչնչացրել է թշնամու 12 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա։

The post Մինչեւ հերոսի կոչում ստանալն ընտանիքիցս թաքցնում էի, որ մասնակցում եմ պատերազմին. զրույց Արցախի հերոսի հետ appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России