Կառավարական ամառանոցի մոտ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ. Հայկ Մամիջանյան
Կառավարական ամառանոցի մոտ այսօր՝ փետրվարի 21-ին, օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ոստիկանները բառիս բուն իմաստով հարձակվում են ֆլեշմոբի մասնակիցների վրա: #աջակցությունանբարոյականին ֆլեշմոբի շրջանակներում կառավարական ամառանոցի մոտ ՓՈՂՈՑՈՒՄ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամների:
Լավ, բայց վախկոտությանն ու հիմարությանն էլ չափ կա էլի…»,- գրել է նա։ Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, ինչպես են Կառավարական ամառանոցի դարպասների մոտ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար օղի թողել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ընկերներին նույնպես առաջարկեց միանալ այդ ֆլեշմոբին.
«Ես այսօր կառավարական ամառանոցների մոտ բոլոր ընկերներիս ուզում եմ առաջարկել մի ֆլեշմոբ։ Քանի որ բոլորիս՝ արժանապատիվ քաղաքացիների շուրջ 40 հազարանոց հանրահավաքի արդյունքում այս ամառանոցում բնակվողներից մեկի ալկոհոլի պաշարներն ավարտվել են, ապա առաջարկում եմ «աջակցություն անբարոյականին» վերտառությամբ ֆլեշմոբ։ Բոլոր ցանկացողները կարող են մի շիշ ոգելից խմիչք մոտեցնել կառավարական ամառանոցների դարպասների մոտ թողնել»։
The post Կառավարական ամառանոցի մոտ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ. Հայկ Մամիջանյան appeared first on ԳԱԼԱ.
