Добавить новость
103news.com
World News
Февраль
2021

Սահմանամերձ Շինուհայրը չի ներառվել սահմանամերձ համայնքների ցանկում․ռուս խաղաղապահները գնացել են, գյուղի հիվանդանոցում գունդ կտեղակայվի. համայնքի ղեկավար

0

Համայնքների խոշորացումից հետո էլ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ համայնքները եղել են սահմանամերձ, սակայն կառավարության այս նոր ցանկով Շինուհայրը ներառված չէ և դեռևս պատճառը չեմ հասկանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տաթև խոշորացված համայնքի (կենտրոնը Շինուհայր) ղեկավար Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը հրապարակեց սահմանամերձ գյուղերի ցանկը և Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտ գյուղն է դարձել սահմանամերձ, այնինչ Շինուհայրը նույնպես պետք է ընդգրկված լիներ: 

«Ինձ թվում է՝ շփոթմունք է եղել, և Շինուհայրը նույնպես կներառեն: Ես այսպես հասկացա, որ Սյունիքի սահմաններն ընդգծելուց հետո են գյուղերը ներառել, իսկ Շինուհայրում կա համայնքային օգտագործման տարածք, որտեղ կարելի է ասել սահմանազատումը դեռևս չի ավարտվել: Այսօրվա դրությամբ Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտը և Շինուհայրն են հարում ադրբեջանական մասին»,- ասաց համայնքապետը:

Նրա խոսքով՝ Խոտ գյուղի և Որոտանի սահմանազատումն իրականացվում է Որոտանի ՀԷԿ-ով, իսկ Շինուհայրը սահմանազատվում է ձորով:

«Այս պահին վտանգ կա ոչ միայն այս երկու գյուղում, այլև ամբողջ Սյունիքում: Պետք է զգույշ լինել: Օրինակ՝ Շինուհայրում չօգտագործվող համայնքային տարածք կա, և հնարավոր է, որ դա հանձնվի Ադրբեջանին, բայց այգիներն այս պահին անվտանգ են, չի ընդգրկվելու: Քարտեզը դեռևս հստակեցված չէ, այս տարածքում սահմանազատումը դեռևս շարունակվում է և ես չգիտեմ որտեղ է ավարտվելու: Միայն կարող եմ ասել, որ համայնքային հողեր են ընգրկվում, որոնք հնարավոր է հանձնեն»,- ասաց համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Կառավարության որոշմամբ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն, ինչ է դա իրենից ներկայացնում, համայնքապետն ասաց, որ մինչև պատերազմը, որպես սահմանամերձ համայնքներ Խոտի և Շինուհայրի բնակիչները օգտվում էին 50 տոկոս զեղչից՝ կադաստրային վճարումներն անելու համար, իսկ թե այսուհետև ինչ կլինի, համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել:

«Խոտ գյուղում էլ Որոտան ՀԷԿ-ի համար փոքր ջրամբար կար և դրա մոտակայքում ռուս խաղաղապահներ էին տեղակայվել, հիմա 10 օր է՝ իրենք էլ են գնացել, չեմ կարող ասել նորից այդտեղ կդիրքավորվեն, թե ոչ, բայց Զինված ուժերից հրամանատարներ են եկել, Շինուհայրի հիվանդանոցը նայել են և որոշ վերափոխումներից հետո հիվանդանոցում գունդ կտեղակայվի: Հիվանդանոցի շենքի մի մասը կգործի իբրև հիվանդանոց, մի մասը կտրվի զինվորականներին: Գուցե նախարարությունում դեմ լինեն, շենքի մասով, բայց դիտարկել են նաև ռետինե կոշիկի գործարանի շենքը, որը սակայն բարվոք չէր, և նախընտրեցին հիվանդանոցի շենքը»,- ասաց համայնքի ղեկավարը:

Դիտարկմանը, թե ինչու են խաղաղապահները հեռացել, Մուրադ Սիմոնյանը պատմեց, որ իրենք՝ գյուղացիները, 3 տեղ խրամատ են փորել, պաշտպանական կառույց են պատրաստել, սակայն իրենց աշխատանքը կանգնեցրել են ու ասել, որ սխալ է:

«Երեք տեղ սարքեցինք, վերջում բրիգադի հրամանատարներն ասացին՝ դուք պիտի գնաք տուն, զինվորականները կգան: Մենք մեր տարած տեխնիկան հավաքեցինք հետ եկանք, ու մնացին զինվորականները: Հիմա էլ խաղաղապահներն են գնացել ու փոխարենը գյուղում գունդ կտեղակայվի»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Խնձորեսկին, որը չի ներառվել սահմանամերձ գյուղերի ցանկում,  համայնքի

ղեկավարը նկատեց, որ դա աբսուրդ է: «Մարդկանց սեփականաշնորհած հողերը սահմանակից են դառնում, բայց ես չեմ կարող մեկնաբանել, ես Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն եմ»,- ասաց Մուրադ Սիմոնյանը։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России