Արա Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց. պաշտպան (տեսանյութ)
Դատարանը Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը (2 ամսով)։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպանը։ Նա նաև նշեց, որ Արա Սաղաթելյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։
Հարցին՝ արդյոք խափանման միջոցի ընտրությունը բողոքարկվելու է, պաշտպանը տվեց դրական պատասխան։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արամ Սարգսյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։
