Տեխասում ուժգին ցրտերի ժամանակ մահացած 11-ամյա երեխայի ընտանիքն ավելի քան 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ էներգետիկ ընկերությունների
ԱՄՆ Տեխաս նահանգում օրերս գրանցված ուժգին ձնաբքի ժամանակ մահացած 11-ամյա երեխայի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ընդդեմ էներգետիկ ընկերությունների: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հավելելով, որ Քրիստիան Պինեդի ընտանիքն ընկերություններին մեղադրում է անփութության համար և պահանջում 100 միլիոն դոլար:
Մայրն իր որդում անգիտակից վիճակում գտել է իրենց շարժական տանը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Տեխասում ծայրահեղ ցուրտ եղանակ էր: Միլիոնավոր մարդիկ առանց էլեկտրականության էին մնացել՝ ԱՄՆ հարավում տասնյակ մարդիկ մահացել են:
Պինեդայի ընտանիքը պնդում է, որ երեխան մահացել է սառցահարվելու հետևանքով: Ոստիկանությունն ընդգծում է, որ անհրաժեշտ է սպասել դիահերձման արդյունքներին, իսկ դրա համար շաբաթներ կպահանջվեն:

