Добавить новость
103news.com
World News
Июль
2021

Այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել․ Արման Թաթոյան

0

Յուրաքանչյուր միջադեպի հետ կապված կարևոր է, որպեսզի քրեական գործեր հարուցվեն։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային միջադեպերին և ադրբեջանական կողմի գործողություններին։

«Քրեական գործեր հարուցելով մենք ապացույցներ ենք ապահովում, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին միջազգային ասպարեզներում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված ապացույցն այլ արժեք ունի, քրեական գործով հարուցված ապացույցները՝ այլ»,–ասաց նա։

Նա կարևորեց սահմանային բնակչության իրավունքների պաշտպանությունը և անդրադարձավ դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավորությանը։ «Իմ կարծիքով՝ այս պայմաններում սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց չի կարող տեղի ունենալ, դա կարող է նույնիսկ ավելի մեծ լարվածություն բերել բնակիչների իրավունքների պաշտպանության առումով, որոնք շարունակում են մնալ խախտված»,– ասաց նա և նշեց, որ կամ էլ  դելիմիտացիան և դեմարկացիան պետք է սկսի ադրբեջանցի զինվորականների հեռացմանը զուգահեռ։

Արման Թաթոյանը նշեց, որ ճիշտ դելիմիտացիան և դեմարկացիան մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք է, և չնայած այսօր մարդիկ ունեն օրինական փաստաթղթեր իրենց իրավունքներով, բայց զրկված են դրանք օգտագործելու հնարավորություններից։ Նա նաև նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հովանավորել հայատյացությունը, թշնամանքը և դա ֆաշիզմի է հասնում։







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России