Добавить новость
103news.com
World News
Июль
2021

Քիմ Քարդաշյանը Քենդալ Ջեների հիմնած բրենդի լոգոյով գլխարկով և լողազգեստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

0

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն անցյալ ամիս նշել էր, որ ֆիզիկապես գտնվում է «իր կյանքի լավագույն կարգավիճակում» , գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղը քիչ ածխաջրեր է օգտագործում, սնվում է բուսակերների համար նախատեսված սննդակարգով և պարբերաբար մարզվում է։

Պարբերականը նշում է, որ 40-ամյա աստղը, որը մարտին հայտարարել է ամուսնալուծության մասին և դրանից հետո նրա անձնական հարաբերությունների մասին չի խոսվել, հաճախ է լողազգեստով լուսանկարներ տեղադրում իր ինստագրամյան հարթակում։ Հրապարակված նոր լուսանկարներում հեռուստաաստղը կրում է կանաչ երկու կտորից բաղկացած լողազգեստ, արևային գլխարկ՝ իր տեսքն ամբողջացնելով վզնոցով և իրանին կապված շղթայով։ Քիմ Քարդաշյանի կրած արևային գլխարկի վրա պատկերված է կրտսեր քրոջ՝ 24-ամյա մոդել Քենդալ Ջեներին պատկանող 818 Tequila ապրանքանիշի լոգոն, և որոշ լուսանկարներում երևում է նաև խմիչքի շիշը։

Լուսանկարները հրապարակվել են այն տեղեկության ֆոնին, որ Քիմ Քարդաշյանն օգոստոսի 1-ից դադարեցնում է KKW Beauty ապրանքանիշի պաշտոնական կայքի գործունեությունը։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը և այդ հարցում նրան օգնում է նախկին ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը։ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ նշել էր, որ ապրանքանիշը ռեբրենդինգի կենթարկվի, սակայն անվան միջից W տառը դուրս չի գա, քանի որ աստղը դեռևս ներկայանում է Ուեսթ ազգանվամբ։

Հիշեցնենք, որ իրապատում շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում նա խոսել էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ Քանյեի հետ ամուսնությունն ու իրենց երեխաները շատ իրական են, սիրով լի, և որ դա իր առաջին իրական ամուսնությունն է եղել։

Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России