Добавить новость
103news.com
World News
Июль
2021

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ասֆալտապատման աշխատանքներին

0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1 միջպետական ճանապարհի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածներ՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, որտեղ երթևեկությունը տեղափոխվել է երկշերտ ասֆալտապատումով նոր վերակառուցված երթևեկելի գոտի, իսկ մյուս երթևեկելի գոտում հին ճանապարհահատվածը քանդվում է, և տեղում շարունակվում են նորի կառուցման հողային աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել է Մ-1 միջպետական ճանապարհի 79-րդ կմ հատվածում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված նոր ծրագծով կատարված ասֆալտապատման աշխատանքների արդյունքին։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 50 կմ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթևեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. դեկտեմբերին․ կտեղադրվի երկշերտ (7 սմ+8 սմ հաստությամբ) ասֆալտ, երրորդ՝ մաշման շերտը (5 սմ) կտեղադրվի ճանապարհը վերջնական շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հաջորդ կանգառը կատարել է Մարալիկ բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, որտեղ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այդ հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։ ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ անդրադառնալով տեղադրվող երկշերտ ասֆալտի որակին և իրականացվող աշխատանքների տեմպին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը կարողանալու է նախատեսված ժամկետներում ավարտել 50 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը։

Սուրեն Պապիկյանը հավելել է, որ արդեն ավարտված 24 կմ երկշերտ ասֆալտապատումով ճանապարհը գործող հին ճանապարհահատվածի հետ մի քանի անցումների կառուցումից, գծանշումների կատարումից և ճանապարհային ոստիկանության համապատասխան կարգավորումներից հետո թույլ կտա արդեն այս տարվա ընթացքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երթևեկությունը տեղափոխել վերակառուցված հատված, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երևան-Գյումրի երթևեկությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր՝ կամ առկա կապալառուի հետ աշխատանքները վերսկսելու համար որոշակի լուծումներ գտնելու, կամ նոր մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, և այդ ուղղությամբ նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել միջազգային մրացույթ։ Կարևորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով շուրջ 600 միլիոն եվրոյի չափով ֆինանսավարման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։ «Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ` ինչպես, ինչ մեխանիզմով, նոր ըստ այդմ կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետև մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России