«Պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել». ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի արագ տարածման մասին
Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն տարածվում է ավելի արագ, քան «Դելտա» հիմնամանրէն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը:
«Այժմ հաստատուն ապացույցներ կան, որ «Օմիկրոն»-ը զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» հիմնամանրէն: Եվ հավանական է, որ Covid-19-ի դեմ պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել», - ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:
ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն էլ հավելել է, որ «խելամիտ» չի լինի վաղ ապացույցներից եզրակացնել, որ «Օմիկրոն» հիմնամանրէն ավելի մեղմ տարբերակ էր, քան նախորդները:
«Դեպքերի աճին զուգահեռ բոլոր առողջապահական համակարգերը լարվածության մեջ են լինելու», - ասել է Սումյա Սվամինաթանը:
