Добавить новость
103news.com
World News
Декабрь
2021

«Բացեիբաց դիմում եմ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ ստանում եք հրապարակայնորեն ահաբեկիչներին աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ ազնիվ հարաբերություններ եք պաշտպանում ՌԴ-ի հետ». Կադիրով

0

Դեկտեմբերին Թուրքիայի քաղաքներից մեկում Ջոհար Դուդաևի անվան այգի է բացվել։ Չեչնիայի ղեկավարն այս արարքում սպառնալիք է տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջարկել ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը, գրում է РБК-ն։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություններ կատարած և Թուրքիա փախած ահաբեկիչներին թաքցնելու համար։ Կադիրովը բացատրել է, որ այդ կապակցությամբ վրդովված կոչեր է ստացել Չեչնիայի խորհրդարանից, ուժային կառույցներից և հոգևորականներից։

«Բացեիբաց դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ դուք ստանում եք հրապարակայնորեն ահաբեկիչներին աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ  թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պաշտպանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Կադիրովը։

Կադիրովի խոսքով՝  «հետախուզման մեջ գտնվող հանցագործները և ավազակները բացահայտ հավաքներ և միջոցառումներ են կազմակերպում՝ այգիները վերանվանելով հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ ներգրավված ահաբեկիչների անուններով»։

Կադիրովը կարծում է, որ որպես Թուրքիայի գործողությունների տրամաբանական հայելային պատասխան՝ Չեչնիայի իշխանությունները կարող են Գրոզնիում հավերժացնել Աբդուլլահ Օջալանի անունը: Նա հիմնադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, Անկարան այն համարում է ահաբեկչական կազմակերպություն):

Չեչնիայի ղեկավարը Թուրքիայի գործողություններն անվանել է սպառնալիք ռուս-թուրքական հարաբերությունների համար և կոչ արել ՌԴ ՆԳՆ-ին և ՌԴ ԱԳՆ-ին «նման դրսևորումների դեմ կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: 

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, զինյալների և կոլաբորացիոնիստների հիշատակին ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ մոտեցումը անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի ու կետի», - ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան:

Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի Քոջայելի մարզի Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անունով պուրակ բացելու մասին: Ընդ որում, տեղական իշխանությունները Դուդաևին անվանել էին «ազատության համար պայքարի խորհրդանիշ»:

Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեղի-Չու գյուղում:







Губернаторы России





Губернаторы России
103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России