Մենք կաշխատենք մինչև վերջին րոպեն․ Լապորտան՝ տրանսֆերային պատուհանի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է կատալոնական ակումբի աշխատանքը ձմեռային տրանսֆերային շուկայում.
«Մենք դեռ տարբերակներ ունենք: Մենք աշխատում ենք դրանց վրա և կաշխատենք մինչև վերջին րոպեն»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Օբամեյանգի տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել է ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Նաև Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Ուսման Դեմբելեին, ինչը բավականին կթեթևացնի կատալոնական ակումբի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը։