Ռուսները և ուկրաինացիները երրորդ անգամ կհանդիպեն մարտի 7-ին
![Ռուսները և ուկրաինացիները երրորդ անգամ կհանդիպեն մարտի 7-ին](https://gdb.rferl.org/08610000-0a00-0242-e33b-08d9fac4b8cc_w800_h450.jpg)
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա գալիք երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին:
Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում այսօր հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:
Ենթադրվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին:
Երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի են ունեցել Բելառուսում:
Երկրորդ փուլում Գոմելի շրջանում բանակցությյուններին Ռուսաստանից մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցիկն:
Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայլո Պոդոլյակը. պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան: