Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News
Июнь
2022

Ծանր վիրավորանքի քրեականացումը մեկ տարվա ընթացքում նվազեցրել է լարվածությունը. փոխնախարար

0
Ծանր վիրավորանքի քրեականացումը մեկ տարվա ընթացքում նվազեցրել է  լարվածությունը. փոխնախարար

Վարչապետին և նախագահին ծանր վիրավորանք հասցնելու համար ամիսներ առաջ մեղավոր ճանաչված Փայլակ Սարգսյանը մի քանի օրից կազատվի քրեական պատասխանատվությունից։

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում այլևս չի լինի խիստ քննադատության արժանացած ծանր վիրավորանքի հոդվածը։ Հենց այս հոդվածով մեղավոր ճանաչված Սարգսյանը կես միլիոն դրամով էր տուգանվել։

Օրերս լսելով այս լուրը՝ 39-ամյա Սարգսյանը շտապել էր զանգահարել ոստիկանություն։ Հարցուփորձ էր արել իրեն արդարացնելու հնարավորության մասին. - «Հարցրել եմ՝ ի՞նչ խորհուրդ կտաք, ինչ անեմ էդ օրենքը վերանալուց հետո։ Իրանք ինչ-որ համար փոխանցին ինձ, որ զանգեմ իրանց դիմեմ։ Քաղաքային համար ա, ինչ-որ դատախազության հետ կապված»։

Մինչ դատարանում մեղքն ընդունած տղամարդը կզանգի ոստիկանության փոխանցած հեռախոսահամարով, Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ հուլիսի 1-ից արդեն քրեական պատասխանատվությունից կազատվեն ոչ միայն ուժի մեջ մտած վճիռներով դատապարտվածները, այլև նախաքննության փուլում գտնվող գործերով մեղադրյալները։

Նրա փոխանցմամբ, դեռևս ուժի մեջ չմտած վճիռների դեպքում վերադաս դատական ատյանը կկարճի մեղադրանքները. - «Այսինքն՝ եթե ինքը դեռ չի մարել այդ գումարը, ինքը այլևս չի մարի։ Հուլիսի 1-ից սկսած արդեն էդ պատիժը իր նկատմամբ չի կիրառվի, որովհետև արդեն հոդվածը, որով ինքը դատապարտվել է, ապաքրեականացվել է։ Նախաքննության փուլում գտնվողները ուղղակի կարճվում են։ Նրանք, որոնք դեռևս բողոքարկվելու են կամ դատարանում են գտնվում, դրանք նույնպես կարճման ենթակա են։ Ապաքրեականացումը որպես էդպիսին դիտարկվում է որպես գործի կարճման հիմք»։

Օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ այս արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի չափով։ Փոխնախարարը պարզաբանում է՝ ուժի մեջ մտած վճիռներով դատապարտվածները արդարացված չեն համարվում, նրանք համարվում են դատվածություն ունեցողներ։

Գլխավոր դատախազության տվյալներով, 6 անձ ուժի մեջ մտած դատավճիռներով մեղավոր է ճանաչվել, նրանցից ոչ ոք ազատազրկված չէ, թեև հոդվածը մինչև 3-ամսյա ազատազրկում էր նախատեսում։

«Ինքը եղել է հանցագործություն։ Հիմա դու կատարել ես հանցագործությունը, այն ապաքրեականացվել է, դու կրել ես այդ պատասխանատվությունը, կամ մի մասով ես կրել, բայց դա չի նշանակում, որ այլևս այդ հանցանքը ժամանակին չկար։ Ինքը կար, ինքը համարվում էր հանցանք և հանցագործություն, և դրա համար ինքը մնում է և գոյություն է ունենում, որովհետև ապաքրեականացումը ինքնին արդարացման հիմք չէ», - պարզաբանեց փոխնախարար Թումանյանցը։

Շուրջ մեկ տարի առաջ իշխանության նախաձեռնությամբ էր Քրեական օրենսգրքում տեղ գտել վիճահարույց այս հոդվածը՝ արժանանալով ընդդիմության, տեղական և միջազգային փորձագետների խիստ քննադատությանը։

Եվ ահա, նոր օրենսգրքում չներառելով այս դրույթը, իշխանությունը հայտարարեց՝ հետագա ժողովրդավարացման օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման։

Փոխնախարարի խոսքով, անցած մեկ տարվա ընթացքում հոդվածն իր դրական ազդեցությունը թողել է՝ լարվածությունը նվազել է. - «Ընդհանուր առմամբ, իրենք ասում են, որ լավ է, դրական է, որ լինի էսպես ասած դրա ապաքրեականացումը։ Ոչ ոք խնդիր չի տեսնում, որ դու կարող ես երևույթը ժամանակավորապես քրեականացնես, որպեսզի երևույթի նկատմամբ պայքարես, իսկ հետո կարող ես նաև հանես այդ միջոցը, ինչը որ գնացել է։ Այսինքն՝ մենք չունենք էդպիսի խնդիր, որ արել ենք ինչ-որ մի բան, որը ընդունելի չի միջազգային հանրության կողմից, որովհետև բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում՝ ոչ որպես եվրոպական երկիր, ծանր վիրավորանքը որպես էդպիսին հիմա էլ քրեականացված կա, և էնպես չի, որ այժմ այն չի գործում»։

Կառավարության այս նոր նախաձեռնությամբ երևանաբնակ Փայլակ Սարգսյանը կազատվի անցած սեպտեմբերից սկսած դատական քաշքշուկներից։ Ուրախ է, որ դեռ չէր վճարել 500 հազար դրամ տուգանքը։ Բանվորությամբ երկու անչափահաս երեխաներին պահող, վարձով ապրող տան տղամարդու համար դժվար էր այդ գումարը հայթայթել։ Անցած սեպտեմբերին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը հիշել էր Երևանի տրանսպորտի խմդիրների մասին, զանգել էր ոստիկանություն բողոքելու, ընթացքում էլ հայհոլել վարչապետ Փաշինյանին ու ու այն ժամանակ բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանին, որը նրա կարծիքով տրանսպորտի նախարարն էր։

Ոստիկանություն անմիջապես եկել Սարգսյանի հետևից ու բերման ենթարկել. - «Բորբոքվեցի, սկսեցի վարչապետին հայհոյել, Վահագն Խաչատրյանին»։

Պաշտոնական վերջին տվյալներով, հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում է։





Губернаторы России
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская





Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Студия Звукозаписи в Москве. Создание Песен, Музыки, Аранжировок.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

После концерта и в дождь дороже: как складываются цены на поездки на такси

«23 and Friends»: в Москве состоялся спортивно-музыкальный фестиваль Аш 23

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80


Новак Джокович

Джокович совершил суперкамбэк на Ролан Гаррос и установил абсолютный рекорд



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Топ-3 городов для путешествий по мнению жителей и туризм по-ульяновски



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России