«Հարություն Մերդինյանը որպես հավաքականի ավագ բացեց մեդալների հաշվարկը եւ ոգեւորեց Արթուր Դավթյանին». Հակոբ Սերոբյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, հենացատկերի աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ նժույգ թափերում աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հավաքականի մրցելույթները: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ հայկական մարմնամարզությունը մարզիչների եւ մարզիկների ջանքերի շնորհիվ …