ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը խորը հիասթափություն է հայտնել Մոսկվայում ադրբեջանական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մոսկվայում՝ ВДНХ-ի տարածքում, ադրբեջանական «Շուշա, դու ազատ ես» ֆիլմի ցուցադրությունը: «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը խորը հիասթափություն է հայտնում ВДНХ-ի տարածքում 2022թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, որն արտացոլում է 2020թ. աշնան ռազմական գործողությունների պատմության ադրբեջանական տարբերակը, որը հետո անվանվեց 44-օրյա պատերազմ, …