Էրդողան. «Քրդերի դեմ գրոհներն անհրաժեշտ էին, քանի որ ռուսները չեն կատարել խոստումները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ օդային գրոհներն անհրաժեշտ են դարձել, քանի որ ռուսները չեն ապահովել քրդական ստորաբաժանումները սահմանից հեռացնելու պայմանը:
Այդ մասին նա ասել է օդանավում՝ Քաթարից տուն վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում:
«Չնայած մեր բազմաթիվ նախազգուշացումներին, Ռուսաստանը, որը 2019 թվականի Սոչիի պայմանագրով պետք է ահաբելիչներից մաքրեր Իրաքի և Սիրիայի հյուսիսը՝ չի կատարել և հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները: Մենք ասել էինք, որ լուռ տեղներումս չենք մնա և միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով, թուրքական բանակը Կոբանիում հարվածներ է հասցրել 12 ահաբեկչական կենտրոններին:
Էրդողանը նշել է, որ թուրքերը պատրաստ են ոչ միայն օդային, այլև ցամաքային գործողություններ անցկացնել: