Եվրահանաձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որը կներառի ևս 200 մարդու և ձեռնարկությունների, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև կներառի երկակի նշանակության անօդաչու սարքերի և դրանց բաղադրիչներ արտահանման սահմանափակումներ։
Այս մասին տեսաուղերձում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից հաջորդ շաբաթ։
Եվրահանձնաժողովը նախատեսում է «սև ցուցակում» ներառել «ռուսական բարձրաստիճան զինվորականների, խորհրդարանականների, նահանգապետերի, նախարարների, քաղաքական կուսակցությունների և ընկերությունների»։
Անունները հայտնի կդառնան, երբ ԵՄ խորհուրդը կհաստատի պատժամիջոցների նոր փաթեթը և այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում։