Добавить новость
103news.com
World News
Февраль
2023

Պրիգոժինը կրկին մեղադրել է ՊՆ նախարար Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Գերասիմովին

0
Գնալով սրվում են հակասությունները մի կողմից «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի, մյուս կողմից Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի միջև։


Ռուսաստանի նախագահի մերձավոր մարդկանցից մեկը համարվող գործարար Պրիգոժինի ընկերությունը հավաքագրում է վարձկանների, այդ թվում՝ բանտարկյալների, Ուկրաինայում կռվելու համար։ «Վագներ»-ի վարձկաններն են հիմնական գրոհային ուժը Ուկրաինայի արևելքում, մասնավորապես, Բախմուտում ընթացող մարտերում։


Պրիգոժինը տասնյակ զոհվածների լուսանկար է հրապարակել, ասելով, որ նրանք բոլորը զոհվել են նույն օրը՝ փետրվարի 21-ին, ու նրանց մահվան համար մեղադրել է Սերգեյ Շոյգուին ու Վալերի Գերասիմովին։


«Այս տղաները զոհվել են արկերի պակասի պատճառով։ Մեղավորը նրանք են, ովքեր պիտի որոշեին անհրաժեշտ քանակի զինամթերքով մեզ ապահովելու հարցը։ Վերջնական ստորագրությունը պիտի դնեին կա՛մ Գերասիմովը, կա՛մ Շոյգուն։ Նրանից ոչ մեկը չի ցանկանում այդ որոշումն ընդունել», - հայտարարել է Պրիգոժինը։




Որպես ապացույց «Վագներ»-ի ղեկավարը հրապարակել է պահանջվող զինամթերք ստանալու համար Գերասիմովին ուղղված հայտը։ «Անհրաժեշտ է 105 հազար, իսկ տալիս են 3 հազար 600 -ը», - բողոքել է Պրիգոժինը, ասելով, թե նույնիսկ բահեր չեն ստանում խրամատներ փորելու համար։


Փետրվարի 21-ին հրապարակած ձայնագրությունում նա ասել է, որ Պաշտպանության նախարարությունը ցանկանում է ոչնչացնել «Վագները», ինչը, նրա խոսքերով, հավասարազոր է հայրենիքի դավաճանությանը։


«Պարզապես ուղիղ հակազդեցություն է գնում, որը այլ կերպ չես անվանի, քան «Վագները» ոչնչացնելու փորձ և դա կարելի է հավասարեցնել հայրենիքի դավաճանության հետ՝ այն պահին, երբ «Վագները» կռվում է Բախմուտի համար, յուրաքանչյուր օր կորցնելով հարյուրավոր մարտիկների»։


Մի շարք Տելեգրամ ալիքներ չորեքշաբթի օրը ֆլեշմոբ էին կազմակերպել ռազմականացված մասնավոր ընկերությանը զինամթերքով ապահովելու կարգախոսով։ Այդպիսի շատ գրառումներ են հայտնվել նաև Լուժնիկիում Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ համերգի հեռարձակման ժամանակ։


Նախօրեին Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Պրիգոժինին, հայտարարելով, թե գրոհային ստորաբաժանումներին զինամթերք մատակարարելու բոլոր հայտերը բավարարվում են սեղմ ժամկետներում։ «Իսկ զինամթերքի պակասի մասին պնդումները ուռճացված են, պառակտում են մտցնում Ուկրաինայում ռուսական ստորաբաժանումների միջև և խաղում են թշնամու օգտին», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։




Նախարարության հայտարարությունում «Վագներ» անվանումը չի նշվում, որովհետև պաշտոնապես այսպիսի զինված խմբավորում գոյություն չունի, փոխարենը սովորաբար օգտագործվում է կամավորների գրոհային ստորաբաժանումներ բառակապակցությունը։


Պաշտպանության նախարարությունը նշել է, որ գրոհային ստորաբաժանումներին զինամթերքով ապահովելը առաջնահերթություն է և հայտնել, որ փետրվարի 18-ից 20-ը մատակարարվել է 1660 հրթիռ, 10 հազար 171 հրետանային արկեր և 980 տանկի արկ։


Պրիգոժինը իսկույն պատասխանել է՝ Պաշտպանության նախարարությանը մեղադրելով ստելու մեջ։ Նա պնդել է, որ մարտական առաջադրանքները կատարելու նպատակով պահանջված զինամթերքի 80 տոկոսը չեն ստացել։


«Մենք Բախուտից չենք հեռանա, պարզապես ավելի շատ կզոհվենք, մինչև վերջին վագներականը, և այդ ժամանակ Շոյգուն ու Գերասիմովը ստիպված կլինեն զենք վերցնել», - ասել է Պրիգոժինը։


Բավականին մեծ աղմուկից հետո նա այսօր ասել է, որ առավոտյան ժամը վեցին իրենց տեղեկացրել են, որ զինամթերքի բեռնումը սկսվել է։ Ամենայն հավանականությամբ գնացքը շարժվեց, դեռ թղթի վրա, բայց ինչպես մեզ ասացին՝ հիմնական փաստաթղթերը ստորագրվել են», -նշել է նա։


Կրեմլին մոտ կանգնած իշխանամետ փորձագետ Սերգեյ Մարկովն ասել է, որ պատերազմը պաշտպանող ռուսները ակնհայտորեն Պրիգոժինի կողմն են, իսկ վիճաբանությունը խարխլում է Պաշտպանության նախարարության հեղինակությունը։




 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России