Добавить новость
103news.com
World News
Июнь
2023

Բանակցությունները Հայաստանին պետք է նրա համար, որպեսզի թուրք-ադրբեջանական պահանջներն այնպես փաթեթավորեն, որ հայ հանրությունը շատ չընդդիմանա․ քաղաքագետ

0

Վաշինգտոնում դասական իմաստով բանակցություններ չկան, այդ հանդիպումները թե՛ Ադրբեջանին, թե՛ հայկական կողմին պետք են զուտ մեկ բանի համար, որպեսզի թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջներն այնպես փաթեթավորեն, որ հայ հանրությունը շատ չընդդիմանա, այսինքն՝ դա ոչ թե բանակցայիին գործընթաց է,  այլ՝ փաթեթավորման։

Tert.am-ի հետ զրույցում  համոզմունք հայտնեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ փորձագետի՝ վաշինգտոնյան բանակցություններում հայկական շահը որևէ ձևով ներկայացված չէր։ Սա ակնհայտ է դառնում  Նիկոլ Փաշինյանի ոչնչով չհիմնավորված ցանկությամբ՝ Արցախն օր առաջ ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Այդտեղ բանակցություններ չկային, այդտեղ կային, ինչպես արդեն նշեցի, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները․ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այս մասին գրավոր ֆիքսել, ստորագրել և այդ փաստաթուղթը վավերացնել։

Երկրորդ՝ Ադրբեջանին տարածքներ հանձնել, որտեղից նրանք հետագայում կկարողանան վերահսկողություն ունենալ  Հայաստանի շրջանների, գլխավոր ենթակառուցվածքների նկատմամբ։

Երրորդ՝ ունենալ միջանցք, որը չի վերահսկի Հայաստանը, թուրք-ադրբեջանական տանդեմն է այդ միջանցքը պահանջում։ Հնարավոր է՝ այլ պահանջներ էլ լինեն, օրինակ, ռուսական զորքերի դուրս բերում ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից։ Ադրբեջանի պահանջները շատ կարող են լինել, կարող է հարց լինել տարբեր հանքերի շահագործման հետ կապված, արդեն դրա նախադրյալները կան»,- մատնանշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Վաշինգտոնում հայկական շահը ոչ ոք չի պաշտպանել։

Նա նաև ընդգծեց, որ հանրությանը մոլորեցնող ձևակերպումներ են Վաշինգտոնում մշակել, իսկ իրականությունն այն է, որ տարածքներ են զիջվում, որին իրավական հիմք է դրվում։

Բանակցություններից հետո ՀՀ ԱԳՆ-ն տեղակացրեց, որր Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքն, ըստ գերատեսչության, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետ քաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ զորքերի հետ քաշման դեպքում Ադրբեջանին հնարավորություն կընձեռվի  մի քանի աստիճանով բարելավել իր դիրքերը Հայաստանի տարածքների նկատմամբ, ունենալ նաև ռազմավարական բարձունքներ։

«Ալիևը շատ բաց է խոսում դրա մասին, ասում է՝ մենք  առանց հեռադիտակ տեսնում ենք Հայաստանի բոլոր ռազմավարաական ճանապարհները, հիմա ուզում են այդ ճանապարհների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, որպեսզի ցանկացած պահի կարողանան խաթարել այդ ճանապարհների բնականոն ընթացքը։ Ուզում են այնպիսի ռազմավարական դիրքեր ունենալ, որտեղից հարձակումը Հայաստանի ցանկացած շրջանի վրա շատ ավելի հեշտ կլինի, քան այսօրվա գոյություն ունեցող դիրքերն են»,- նկատեց նա։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների կոչերին, թե պետք է դադարեցնել բանակցությունները, քաղաքագետը նրանց խորհուրդ տվեց  դատարկ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվել Արցախի խնդիրների լուծմամբ, քանի որ արցախցիները վաղուց պետք է հասկացած լինեին, որ բանակցություններում հանձնվում է միայն Արցախի շահը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում երեկ ավարտվել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել էին հունիսի 27-ին Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России