Добавить новость
103news.com
World News
Июнь
2023

Երրորդ օրն է,20-ամյա հրետանավոր Երվանդ Թադևոսյանի մարմինը ծնողներին չի հասնում

0
Մարտակերտի Սրխավենդի հատվածում ադրբեջանական ականանետի կրակից զոհված զինվորի մարմինը ադրբեջանցիները թույլ չեն տալիս իրենց անցակետով դեպի Հայաստան բերել։


Արտաշատի Վերին Դվին գյուղում են Քաշաթաղից տեղահանված նրա ծնողները։


«Իրանց էրեխուն պետք է տա՞ն իրանց... Վերջը էրեխու դիակը որտե՞ղ են տանում... թուրքերին տա՞ն», - վրդովվում են համագյուղացիները։ 



Վերին Դվինում հիմնականում ասորիներ են ապրում։ Ամիսներ առաջ այստեղ հաստատված արցախցի ընտանքին հասցրել են ճանաչել, ընդունել, հարգել , գիտեն, թե ինչ է ադրբեջանցիների ուզածը. - «Տանջելու համար չեն տալի։ Որ ընտանիքը տառապի, մղկտան էդ ժողովուրդը...»



Երվանդը տան առաջնեկն էր։ Ծնվել, մեծացել է Բերձորում, իրենից փոքր երկու եղբայր ունի։ Ընտանիքի բարեկամներից Արմեն Մովսիսյանը, որ Երվանդենց հարևանն էր թե' Բերձորում ու թե'  Վերին Դվինում ՝ ադրբեջանցիներին խնդրում է մարդկային մի բան անել. - «Մեջները մի մարդ, զինվորական ըլնի... տղամարդկություն ունենա, քայլ անի, ասի ձեր զիվորին վերցրեք, ինքը իրա հայրենիքն էր պաշտպանում»։



Երվանդը հաշվառված էր Արցախում, այնտեղի զինկոմիսարիատից էլ մեկնել է ժամկետային զինծառայության։ Ընտանիքը Հայաստանում հաստատվել է միայն պատերազմից ու անտուն մնալուց հետո։


«Ի՞նչ փաստեր են պետք ադրբեջանցիներին, ունենք», - ասում է Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան ադրբեջանական պնդմանը, թե Երվանդը Հայաստանի զինուժի ծառայող էր Արցախում. - «Ընտանիքը ապրել ա Արցախում, պատերազմից հետո էղավ ըտենց բան, չեղավ մի ուղղության, էղավ հնարավորություն՝ կա'մ գնում ես Հայաստանի Հանրապետություն, կա'մ մնում ես Արցախ։ Մենք էլ, ստեղ որ բարեկամներ կան, ընտրեցինք գալ Հայաստանի Հանրապետություն»։



Վերին Դվինի տունը ամիսներ առաջ տեղահանվածների համար նախատեսված բնակարանի գնման սերտիֆիկատով են ձեռք բերել, Երվանդը իրենց նոր տուն դեռ չէր մտել, Լաչինի փակ միջանցքի պատճառով ծնողները շուրջ մեկ տարի իրենց որդուն չէին տեսել։


Այս աշնանը պետք է ավարտեր ծառայությունն ու շարունակեր կրթությունը Ճգնաժամային կառավարման ակադեմիայում։ Համացանցում մի տեսանյութ կա, որտեղ Երվանդն ու ծառայակիցը զվարթ կատակում են՝ որ մեզ մի բան լինի, էս վիդեոն կդնեք։




Հիմա Թադևոսյանների տուն տանող ճանապարհին սև ժապավեն է, փողոցում՝ սուգ, զինծառայողի մարմինը՝ ադրբեջանական անցակետից այն կողմ, Ստեփանակերտի դիահերձարանում։




 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России