Добавить новость
103news.com
World News
Июнь
2023

Քրիստինե Մանգասարյան. Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողը

0

2013/14 մրցաշրջանի Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը, որը երկար տարիներ եղել է կանանց հավաքականի առաջատարներից մեկը, մեր երկրի մարզական պատիվը պաշտպանում է նաև Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ հանդես գալով թեքբոլի թիմում:  

Ռաֆայել Վարդանյանի հետ այսօր հանդես գալով թիմային միքսում՝ Քրիստինեն հաղթահարել է խմբային փուլի արգելքը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: 32-ամյա մարզուհին ավելի վաղ իր ուժերն է փորձել նաև կանանց մենախաղում: Ասում է՝ թեքբոլն ավելի շատ հիմնված է տեխնիկական հմտությունների վրա, ինչն ամենագրավիչն է իր համար:

«Դեռ ֆուտբոլից չեմ հրաժարվել, ու կարծում եմ՝ չեմ էլ հրաժարվի, բայց քանի որ ֆուտբոլիստի կարիերաս ավարտել եմ,  թեքբոլը շատ հարմար է ինձ համար, քանի որ ավելի շատ հիմնված է տեխնիկականի վրա, ու այդ առումով ես ինձ շատ լավ եմ զգում»,- ArmSport-ի հետ զրույցում խոստովանում է Քրիստինե Մանգասարյանը, որն այժմ էլ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես կանանց ազգային թիմի, Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների սպորտային պատասխանատու:

Ի դեպ, Քրիստինեի խոսքով՝ ինքը Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողն է. «Թեքբոլը բավական նոր ու միևնույն ժամանակ բարդ մարզաձև է, Հայաստանում էլ դեռ այնքան զարգացած չէ: Հուսով եմ՝ ավելի մեծ ուժեր կներդնենք այս մարզաձևում, քանի որ առաջ գնալու հնարավորությունը շատ են, եթե լուրջ տրամադրվես: Սա մեր առաջին քայլն էր»:

Անդրադառնալով թիմային միքսում իրենց ելույթին՝ Քրիստինեն այն լավ արդյունք է համարում:

«Շատ ուրախ եմ, ու շատ լավ արդյունք եմ համարում քառորդ եզրափակիչ դուրս գալը: Մրցակցում էինք շատ ուժեղ խաղացողների հետ, որոնք ներկայացնում էին թոփ երկրները: Սա մեզ համար մեծ փորձ էր: Առաջին անգամ եմ այսպիսի խաղերի մասնակցում, որտեղ տարբեր մարզաձևերից հանդիպում ենք տարբեր մարզիկների հետ, իմանում ենք, թե տարբեր երկրներում ինչ աշխատանքներ են տարվում այս կամ այն մարզաձևի զարգացման համար: Շատ մեծ փորձ էր: Շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ամեն ինչ հիանալի էր»:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России