Ֆրանսիական ՊՍԺ-ին հրաժեշտ տված Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ։ Քվեարկությամբ հաղթել է արգենտինացի հարձակվողի տպավորիչ գոլը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խմբային փուլի երրորդ տուրի խաղում (1-1), հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում (1:1)։
Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը խփած գոլը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի վերջում 36-ամյա Լիոնել Մեսին հեռացել էր ՊՍԺ-ից և առաջիկայում ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը մասնակցել էր 7 խաղի՝ դառնալով 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
