Добавить новость
103news.com
World News
Июнь
2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման խմբի անդամներին

0

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներ Սաթէ Խաչատրյանին (ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ), Մուրադ Մերզուկին (ներկայացման խորեոգրաֆ), Բենժաման Լըբրըտոնին (ներկայացման բեմանկարիչ), Էդգար Մանուկյանին (ներկայացման հագուստների հեղինակ), Ռաֆաել Ռիմսկի Կորսակովին («Տոբոգան» թատրոնի տնօրեն) և Անտուան Գարիելին («Գասկոն» և «Վիլֆրանշ» թատրոնների տնօրեն): Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման առանցքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման և հայ-ֆրանսիական մշակութային, մասնավորապես՝ թատերական ոլորտում կապերի ամրապնդմանն առնչվող հարցերն էին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ 2024 թվականը կարևոր հոբելյանական տարի է. նշվում է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին ծննդյան 100-ամյակը. «Այդ նպատակով օրերս կձևավորվի կառավարական հանձնաժողով, որը կպլանավորի ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների իրականացումը: Մենք նպատակ ունենք հնարավորինս լայն օգտագործել այս հնարավորությունը և Փարաջանովի ժառանգությունը տարածելով՝ այն դարձնել առավել հասանելի ու տեսանելի: Շատ ուրախ եմ, որ այս քաղաքականության շրջանակում մենք հնարավորություն ունենք աջակցելու «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման իրականացմանը: Անչափ կարևորում եմ, որ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մենք նաև հնարավորություն կունենանք «Նռան գույնը» պարային ներկայացումը տեսնել Երևանում: Շնորհակալ ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք աջակցելու թատերախմբի մյուս նախաձեռնություններին»:

Ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, այնուհետև հանգամանորեն ներկայացրել «Սաթէ–Աթղը» թատերական միության գործունեությունը՝ ընդգծելով, որ միության հիմնական գործառույթն ուղղված է Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը: Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսիական միջավայրում արհեստավարժ արվեստագետների հետ բեմադրվել են հայկական էպոսը, Թումանյանի հեքիաթները, Կոմիտասին նվիրված ներկայացում: Այս համատեքստում շարունակվում է քաղաքականության իրականացումը, և հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում հանդիսատեսի դատին կհանձնվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը:

Սաթէ Խաչատրյանի ներկայացմամբ՝ թատերական միությունը Ֆրանսիայում գործում է 2013 թվականից, իսկ 2016 թվականից գործունեություն ծավալում նաև Հայաստանում: Աշխատել են Գյումրու, Վանաձորի, Գավառի, Գորիսի դրամատիկական թատրոնների հետ:

«Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավարը ներկայացրել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներին և նշել, որ նախագիծն իրականացվում է «Տոբոգան» և «Գասկոն» թատրոնների հետ: Նրա խոսքով՝ ներկայացման թիմի բոլոր անդամները ոլորտի արհեստավարժ մասնագետներ են:

«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին նախագծին աջակցելու համար: Նրանց դիտարկմամբ՝ «Նռան գույնը» պարային ներկայացումը խթան կհանդիսանա ոչ միայն հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների զարգացմանը, այլև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական գործակցության կապակցությամբ և ընդգծել, որ անչափ խրախուսելի է ակտիվ համագործակցությունը հայկական ու ֆրանսիական թատրոնների միջև՝ հետամուտ լինելով, որ այն դառնա կայուն, զարգացող, շարունակական փոխգործակցություն: Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել համատեղ ծրագրերն ու հնարավորինս աջակցել այդ ծրագրերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России