Добавить новость
103news.com
World News
Июль
2023

Ով է լինելու Ավինյանի ցուցակում․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի առավոտյան կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունելով Երեւանի ընտրությունների օրվա վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը նույն օրը երեկոյան հանդիպել է կուսակցության ակտիվի հետ և ավելի քան երկու ժամ քննարկել սեպտեմբերի 17-ին նշանակված ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Նա նաև նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքների մասին է խոսել։ 

Այսպիսով՝ ինչպեսև նախկինում բազմիցս գրել ենք, Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ գրեթե ուղիղ տեքստով հասկացրել է Տիգրան Ավինյանին և մյուսներին, որ չի կարող ձևավորվել մի մարդու կրնկի տակ պարող ավագանի։ Փաշինյանը, բնականաբար, ակնարկել է Տիգրան Ավինյանին և ասել, որ ավագանին պետք է լինի ընդհանուր կուսակցական, այն է՝ քաղաքային իշխանությունում պետք է լինեն կուսակցության լայն շերտերի ներկայացուցիչներ, ոչ թե միայն Ավինյանի մարդիկ։

Սակայն այս հայտարարությունից առաջ նախ դիվանագիտորեն է մոտեցել հարցին՝ հայտարարելով, թե, իր կարծիքով, գործող ավագանու մեծ մասը պետք է ընդգրկվի ընտրացուցակում, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, հիմնականում Ավինյանի ազդեցության դաշտում գտնվող կուսակցականներն են, սակայն հետո փակագծեր է բացել։ Այսպիսով՝ Երևանի ավագանու ընտրացուցակը կձևավորվի հետևյալ սկզբունքով․ «Քաղպայմանագրի» Երևանի տարածքային կառույցները ՔՊ վարչությանը կներկայացնեն թեկնածուների ցուցակ, դրանք քննության կենթարկվեն, ապա որոշում կկայացնեն՝ ելնելով, թե ում անունն են կուսակիցներն ամենաշատը ներառել իրենց ցուցակներում։

Կասկածից վեր է, որ այդ գործընթացն էլ է կառավարվելու Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև նա արդեն որոշել է, որ ցուցակի երկրորդ հորիզոնականում պետք է լինի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի անունը, իսկ երրորդը, ըստ օրենքի, կին պետք է լինի։ Այս հարցում ՔՊ-ում դեռևս փնտրտուքների մեջ են։ Մեր աղբյուրն ասում է, որ միանշանակ է՝ գործող ավագանիում չկա արժանի կին, սակայն Տիգրան Ավինյանն այդպես չի կարծում եւ առաջին կնոջ տեղում տեսնում է աղմկահարույց պատմություններով հայտնի Նուարդ Վարդանյանին՝ ավագանու գործող անդամին, Ժոկոյի դստերը, որը հայտնի՝ «ականջ ծամելու» արտահայտության հեղինակն է, և ում քույրն էլ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր է։

Մեր աղբյուրը քիչ հավանական է համարում, որ գոնե այս հարցում Ավինյանին կընդառաջեն։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Տիգրան Ավինյանն ինքն էլ է արդեն կազմել իր նախընտրելի ցուցակը․ ի տարբերություն Փաշինյանի, նա երկրորդ տեղում պատկերացնում է քաղաքապետի նախկին պաշտոնակատար, ներկայիս տեղակալ Լևոն Հովհաննիսյանին, երրորդում, ինչպես նշեցինք՝ Նուարդ Վարդանյանին, Արմեն Գալջյանը, օրինակ, այդ ցուցակում հինգերորդն է։ Ավինյանն էլ իր հերթին է փորձելու ազդել Երեւանի տարածքային կազմակերպությունների վրա, որպեսզի հնարավորինս իր ուզած մարդկանց ընդգրկի ցուցակում։

Իսկ թե ինչու Փաշինյանը չի թողնելու, որ Ավինյանն իր ճաշակով, իր մարդկանցով ցուցակ կազմի, քանիցս անդրադարձել ենք։ Նախ, որպեսզի քաղաքային իշխանության ղեկավարը երբեք ու որևէ պարագայում չկարողանա ինքնուրույն դրսեւորվել, ու ցանկացած պահի Փաշինյանն իր ձեւավորած ավագանիով կարողանա պաշտոնանկ անել քաղաքապետին, որը փաստացի անգլիական թագուհու կարգավիճակ է ունենալու։ Ցուցակում Փաշինյանը նախատեսում է նաև մի քանի քաղաքապետացուներ ունենալ, որպեսզի Հայկ Մարությանի պատմությունը չկրկնվի, և երբ Ավինյանը քայլ անգամ շեղվի իր հրահանգից, նրան պաշտոնանկ անի և ուրիշին դնի։

Նույն սկզբունքով է իրականացվելու նաև պաշտոնական քարոզարշավը, որը սկսվելու է օգոստոսի 23-ից, Փաշինյանն ասել է, որ տարածքային շտաբները պարտավոր են ենթարկվել ու կատարել կենտրոնական շտաբի, այսինքն՝ Արմեն Փամբուխչյանի հրահանգները, իսկ կենտրոնական շտաբը կառավարվելու է ՔՊ վարչության ընդունած որոշումներով։

Հ․Գ․ Մեր աղբյուրներն ասում են, որ Ավինյանի ու Փամբուխչյանի հարաբերություններն այժմ այնքան էլ հարթ չեն, կողմերի միջև տարաձայնությունը հին պատմություն ունի, սակայն ժամանակավոր մորատորիում են հայտարարել, որ ընտրություններում հաղթանակին ոչինչ չխանգարի։ Ե՛վ Փաշինյանը, ե՛ւ թիմակիցները հասկանում են, որ Երևանի ընտրությունները «Քաղպայմանագրի» ճակատագրում կարող են վճռորոշ դերակատարում ունենալ։ Ուստի, մի կողմից, ամեն ինչ անելու են, որ հաղթեն, մյուս կողմից՝ պատրաստ են Գյումրու ու Վանաձորի օրինակով՝ ընտրություններից հետո իշխանությունը զավթելու տարբեր օրինական, անգամ անօրինական սցենարների»։

Մանրամասները՝ այստեղ։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России