Добавить новость
103news.com
World News
Июль
2023

Փաշինյանն ու Ալիևն այսօր կհանդիպեն Բրյուսելում

0
Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Երկու երկրների ղեկավարները երեկ են մեկնել Բրյուսել։ Այսօր Փաշինյանը հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահի հետ, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը, իսկ արդեն Երևանի ժամանակով ժամը 15 -ին տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը:


Երեկ Միշելը հանդիպել է Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ալիևը երախտագիտություն է հայտնել Միշելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում ջանքեր գործադրելու համար և նշել է «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետությունը»։


Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, երեկ «Ազատությանը» փոխանցել է, որ Բրյուսելում  կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր։


«Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը։


Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:


Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները եռակողմ այս հանդիպումները սկսել են մոտավորապես երկու տարի առաջ՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև Վաշինգտոնում ու Մոսկվայում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում:






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России