Ոսկե գնդակի դափնեկիրները, եթե Մեսսին ու Ռոնալդուին չլինեին
«Ոսկե գնդակի» Թվիթերի պաշտոնական էջը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարժանանային տարվա լավագույն խաղացողի մրցանակին, եթե «Ինտեր Մայամիի» և «Ալ Նասրի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն գոյություն չունենային:
Նշենք, որ Մեսսին 7 անգամ է արժանացել «Ոսկե գնդակին» (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին): Ռոնալդուն հինգ անգամ է ճանաչվել տարվա լավագույն ֆուտբոլիստ (2008, 2013, 2014, 2016, 2017)։
«Ոսկե գնդակի» պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մեսսիի և Ռոնալդուի գերիշխանության ժամանակ կիսապաշտպաններ Չավին և Անդրես Ինյեստան, ինչպես նաև հարձակվող Նեյմարը (ՊՍԺ) կարող էին երկու անգամ ստանալ մրցանակը, իսկ Ֆերնանդո Տորեսը, Ֆրանկ Ռիբերին, Մանուել Նոյերը, Անտուան Գրիզմանը, Վիրջիլ վան Դեյքը և Ռոբերտ Լևանդովսկին մեկ անգամ կարժանանային այս տիտղոսին:
Հատկանշական է, որ Նոյերը կարող էր դառնալ պատմության մեջ առաջին դարպասապահը Լև Յաշինից հետո, ով կստանար «Ոսկե գնդակը»։
The post Ոսկե գնդակի դափնեկիրները, եթե Մեսսին ու Ռոնալդուին չլինեին appeared first on ԳԱԼԱ.
