Էդվին վան դեր Սարը վերադարձել է Նիդեռլանդներ՝ հետագա բուժման համար
Էդվին վան դեր Սարը վերադարձել է Նիդեռլանդներ՝ ուղեղային արյունահոսության պատճառով հետագա բուժման համար։ Այս տեղեկությունը հաստատել է նրա ընտանիքը, գրել է 90min-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆուլհեմի» և «Յուվենտուսի» նախկին դարպասապահը հոսպիտալացվել էր այս ամսվա սկզբին Խորվաթիայում արձակուրդի ժամանակ, և նրա վիճակի կայունացումից հետո ավելի ուշ հաստատվել է, որ նա այլևս «կյանքին վտանգ սպառնացող վիճակում չէ»:
Վան դեր Սարն առայժմ վերակենդանացման բաժանմունքում է։
«Էդվինը հայրենադարձվել է Խորվաթիայից ուրբաթ երեկոյան ու ներկայումս հոլանդական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է», - ասվում է նրա կնոջ՝ Անեմարիի հայտարարության մեջ։
«Նրա վիճակը մնում է նույնը՝ կայուն, կյանքին վտանգ չսպառնացող ու հաղորդակցվող վիճակում»,- հավելել է նա։
