«Ինտերն» ու «Չելսին» չեն կարողանում կապ հաստատել Լուկակուի գործակալի հետ
Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալի բացակայությունը Իտալիայի գավաթակիր «Ինտերին» ու Լոնդոնի «Չելսիին» թույլ չի տալիս ավարտին հասցնել 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ Անդրե Օնանայի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո միլանյան գրանդը ստացել է 50 միլիոն եվրո և պատրաստ է գնել Լուկակուի տրանսֆերային իրավունքը: «Ինտերն» ու «Չելսին» 35 միլիոն եվրոյով համաձայնացրել են տրանսֆերը, սակայն չեն կարողանում կապ հաստատել բելգիացու գործակալ Սեբաստիեն Լեուրի հետ, որպեսզի ավարտին հասցնեն գործարքը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով խաղացել էր «Ինտերում» ու անցկացած 37 խաղում խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
The post «Ինտերն» ու «Չելսին» չեն կարողանում կապ հաստատել Լուկակուի գործակալի հետ appeared first on ԳԱԼԱ.
