Բրյուսելում կայանում է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Եռակողմ հանդիպումից առաջ կայացել էր Փաշինյան-Միշել հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել էին այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
The post Բրյուսելում կայանում է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը appeared first on ԳԱԼԱ.
