ԱՄՆ Սենատի հանձնաժովը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարկ Լիբբիի թեկնածությանը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Բայդենի կողմից առաջադրված Մարկ Լիբբիի թեկնածությանը։
Հանձնաժողովի այս որոշումը ճանապարհ է հարթում Սենատի կողմից Լիբբիի թեկնածության հաստատմանը։
Արդեն մեկ տարի է՝ այդ պաշտոնը թափուր է, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովը միայն անցած ամիս է լսումներ անցկացրել Լիբբիի թեկնածության շուրջ։
Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Սա կլինի նրան դեսպանի պաշտոնում առաջին նշանակումը։
