«Ինտեր Մայամին» հաստատեց Լիոնել Մեսիիի տեղափոխությունը
Ամերիկյան «Ինտեր Մայամին» սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որով հաստատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը:
«Այո տղաներ, կտեսնվենք Մայամիում»,- հայտարարել է Մեսին տեսանյութում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում և ամերիկյան թիմում կխաղա 10 համար ներքո:
35-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում, որտեղ տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած 18 տարիներից հետո:
2022/23 մրցաշրջանում աշխարհի նորընծա չեմպիոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
The post «Ինտեր Մայամին» հաստատեց Լիոնել Մեսիիի տեղափոխությունը appeared first on ԳԱԼԱ.
