Добавить новость
103news.com
World News
Июль
2023

Ադրբեջանը հակադարձում և անհիմն է որակում Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը

0
Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին`ներառյալ Ղարաբաղի շրջանը»:


«Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,֊հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:


Մոսկվան նաև ուղիղ կոչ էր հղել Բաքվին`հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը: Բաքուն իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:


Որպես հիմնավորում` Ադրբեջանը պնդում է, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը`զենք֊զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»:


Ծավալուն հայտարարության մեջ որևէ տեղ չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը` Բաքուն ընդգծում է` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու և թափանցիկություն երաշխավորելու համար»:


Ադրբեջանը միաժամանակ անհիմն է որակում Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ֊Խանկենդի ճանապարհով»:


Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ահազանգել էր` «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։


 






 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России