Добавить новость
103news.com
World News
Сентябрь
2023

Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան մարտահրավերների է բախվում. ՀՀ նախագահ

0

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան:

Հայաստանի անկախությունը կերտվում էր մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, սակայն մեր նորաթուխ պետականությունը կարողացավ դիմադրել պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի ու բազում այլ դժվարությունների, ամրացավ ու կայացավ որպես կենսունակ, զարգացող ու ժողովրդավար պետություն: Սակայն ինքնիշխանությունը, ազատությունը մեկանգամյա հասանելի վերջնակետ կամ լուծելի խնդիր չէ, այլ ամենօրյա ծանր, անձնվեր, երբեմն զոհողություններ պահանջող պայքար:

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ: Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991 թվականին՝ ««Այո»-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:

Այսօր մենք հավաքական կամքով, նվիրումով, տքնաջան աշխատանքով ու համերաշխությամբ պիտի հաստատենք, որ 1991-ի «Այո»-ն անշրջելի ու անբեկանելի է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ու բարեկեցությունը անսակարկելի արժեքներ ու անփոփոխելի նպատակներ են, որոնց մենք վստահաբար հասնելու ենք միմիայն մեր ջանքով, ամրապնդվելով որպես պետություն ու համախմբելով որպես հասարակություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ խաղաղություն ու ամրություն մեր երկրին»,- նշվում է ուղերձում:

The post Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան մարտահրավերների է բախվում. ՀՀ նախագահ appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России