Добавить новость
103news.com
World News
Сентябрь
2023

Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյան

0

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը, որն առաջացել է ինչպես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման, այնպես էլ 9 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Թանկյանն արձանագրում է՝ «մենք միայն բառեր ենք լսել», որոնց չեն հաջորդել գործողություններ։«Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը (նրանք չեն կարող ապրել բռնապետության պայմաններում, որը 9 ամիս նրանց սովի է մատնել), որ նրանք կարող են ողջ մնալ, իրենց հայրենիքից հեռանալն է՝ հազարավոր տարիներ իրենց պատկանող հայրենիքից։ Եվ մի մասը կհեռանա՝ անհրաժեշտությունից և հուսահատությունից ելնելով։ Բայց նրանց մնալու համար մեզ հարկավոր են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք հիմա կգնան այնտեղ», – նշեց Թանկյանը։Նա հիշեցրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս թեմայի շուրջ սպասվող հրատապ նիստի մասին՝ կոչ անելով ՄԱԿ-ի պատվիրակներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, արդարություն հաստատել և միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Միևնույն ժամանակ, Սերժ Թանկյանն այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ զորքերն անվանեց ոչ միայն «անարդյունավետ», այլև Բաքվի «հանցակից», քանի որ եռակողմ համաձայնագրով հենց նրա՛նց պատասխանատվությունն էր պաշտպանել Արցախի քաղաքացիների անվտանգությունը։«Կարող եմ ասել, որ բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են։ Ի վերջո, Միացյալ Նահանգները իմ հարկերն ուղարկում է Ադրբեջանի ռազմական օգնությանը, նավթային բռնապետության, որը տարեկան միլիոնավոր դոլարներ է աշխատում, որն առատաձեռնորեն օգտագործում է խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում, որպեսզի կաշառի խորհրդարանի անդամներին, որպեսզի նրանք իր դեմ չխոսեն նման իրավիճակում, երբ նրանք պատերազմական հանցագործություններ են իրականացնում։ Իմ հարկերը չպետք է գնան մի երկրի, որը սպանում է իմ մարդկանց, դա աններելի է», – ասաց Թանկյանը։Սերժ Թանկյանը հավելեց, որ «հայերի դեմ ցեղասպանության մեղսակից են ոչ միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, այլև Իսրայելը», որի կառավարությունը Ադրբեջանին մահաբեր զենքեր է մատակարարում։«Սա ահաբեկչություն է, սա ցեղասպանություն է։ «Այլևս երբեք»-ը չի վերաբերում միայն մի խումբ մարդկանց։ «Այլևս երբեք»-ը վերաբերում է բոլոր մարդկանց», – ասաց Թանկյանը՝ հավելելով, որ այժմ մենք ականատես ենք լինում նոր ցեղասպանության։Թանկյանը մի քանի քայլ առաջարկեց։ Նախ, ըստ նրա, հարկավոր է միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկել Արցախ։ Երկրորդ՝ մարդասիրական կազմակերպությունները պետք է հումանիտար արտակարգ օգնություն ուղարկեն Արցախի հայերին։ Եվ երրորդ՝ հարկավոր է անմիջապես պատժամիջոցների ենթարկել Ադրբեջանին, հեռացնել նրանց բանկային SWIFT համակարգից։«Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանից միջանցք են ուզում հարավում, որովհետև ցանկանում են վերահսկել Իրանից նավթի ապագա արտահանումները։ Մենք չենք կարող դա թույլ տալ, մենք չենք կարող թույլ տալ, որ ցեղասպանական վարչակարգերը իշխեն այս մոլորակում», – նշեց Թանկյանը։

The post Բազմաթիվ միջազգային դերակատարներ ցեղասպանության հանցակից են. Սերժ Թանկյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России