Ըմբշամարտի ԱԱ․ Ամոյանը հաղթանակով մեկնարկեց, Մանուկյանը պարտվեց
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում՝6:9 հաշվով զիջելով Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ։ Վերջինս որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթանակ է տարել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանն էլ մեկնարկում հնդիկ մրցակցի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո 1/8 եզրափակչում ուժերը կչափի Կուբայի ներկայացուցիչ Օսկար Պինոյի հետ։
The post Ըմբշամարտի ԱԱ․ Ամոյանը հաղթանակով մեկնարկեց, Մանուկյանը պարտվեց appeared first on ԳԱԼԱ.
