Կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։
Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։
ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»։
The post Կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները. ՀՀ ոստիկանություն appeared first on ԳԱԼԱ.
