Добавить новость
103news.com
World News
Сентябрь
2023

Եվլախի հանդիպմանը հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Բաքու

0
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների Եվլախում տեղի ունեցած հանդիպմանը հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հայտարարում է պաշտոնական Բաքուն։


Բանակցություններից ժամեր անց պաշտոնական Ստեփանակերտը մանրամասներ չի հաղորդել։ Երեք ժամ տևած քննարկումներից հետո հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ հանդիպումն անցել է «կառուցողական և դրական միջավայրում, բավարարել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով»։ «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։


Պաշտոնական Բաքուն հավելում է, որ Ստեփանակերտից ժամանած պատվիրակությանը ներկայացվել է Ղարաբաղի ռեինտեգրման պլանը, բացի այդ, ընդգծվել է Ղարաբաղում հայ զինվորականներին ամբողջությամբ զինաթափելու և լուծարելու Ադրբեջանի պահանջի արագ իրականացման կարևորությունը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բաքվի և Ստեփանակերտի պաշտոնյաները պայմանավորվել են շարունակել հանդիպումները Եվլախում, այդ թվում՝ հումանիտար հարցերի շուրջ այս քննարկումը տեղի էր ունենում Ստեփանակերտում հնչած կրակոցների ֆոնին։


Բաքուն նախապես պաշտոնապես հայտարարել էր՝ բանակցությունների օրակարգը մեկն է՝ Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրում՝ բացառապես Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում։


Եվլախի շրջվարչակազմի շենքում՝ առանց միջազգային լրատվամիջոցների մասնակցության տեղի ունեցած բանակցությունները վարում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու էր նշանակել այս տարվա մարտին։ Բաքվից ներկա էին նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ առաքելության աշխատակից Իլկին Սուլթանովը։


Հայկական պատվիրակության կազմի մասին հայտնի դարձավ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կադրերից։ Եվլախ էր մեկնել Սերգեյ Մարտիրոսյանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության պատասխանատուն և պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական դրոշի ներքո կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես հաղորդվում է, մասնակցել է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավար Օլեգ Սեմյոնովը ևս։


Ադրբեջանական աղբյուրների հրապարակած կադրերի համաձայն՝ պատվիրակությունը Եվլախ էր հասել երկար շարասյան ուղեկցությամբ, այդ թվում մի քանի ոստիկանական մեքենաներ։


Ի՞նչ է սպասվում Արցախի հայերին` ադրբեջանցի պաշտոնյանները չեն բացահայտում։ Արցախի դեմ ադրբեջանական բանակի 24 ժամ շարունակված լայնածավալ հարձակումից հետո երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց՝ Բաքուն ունի Ղարաբաղի հայերի ռեինտեգրացիայի պլան, և այն պատրաստ է. - «Ադրբեջանը վերահաստատում է իր պատրաստակամությունը սահուն վերաինտեգրման գործընթացի համար: Մենք պատրաստ ենք արձագանքել բնակչության հումանիտար կարիքներին և հնարավորինս արագ տեղում ապահովել կայունությունն ու անվտանգությունը»։


Բռնապետական կառավարմամբ հայտնի Իլհամ Ալիևը, ամփոփելով իր հրամանով Արցախի դեմ իրականացված արյունալի հարձակման արդյունքները, երեկ բարեկեցիկ կյանք էր խոստանում իր կողմից ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Ղարաբաղի բնակիչներին, ընդ որում հատուկ շեշտելով՝ հայերը շատ արագ կզգան այդ դրական փոփխոությունները. - «Նրանց բոլոր իրավունքները կապահովվեն՝ կրթության իրավունք, մշակութային իրավունքներ, կրոնական իրավունքներ, համայնքային ընտրությունների իրավունք»։


«Վստահ եմ, որ Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը շուտով դեպի լավը շրջադարձ կտեսնի, քանի որ մեր նպատակն է կառուցել համատեղ կյանք խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մենք հայ ժողովրդի հետ խնդիր չունենք, թշնամություն չունենք», - հայտարարել էր նա։


 






Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России