Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին․ Էրդողան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ tert.am-ի) մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:
Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:
«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է և տարածաշրջանում այլ կարգավիճակն անընդունելի է»։
