Ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է վտանգված է, այլ հայ ժողովրդի կյանքը. Կատրին Կոլոնա
0
Ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է վտանգված է, այլ հայ ժողովրդի կյանքը,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։
«Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մեծածավալ ռազմական գործողություն է սկսել։ Ոչ ոք չի հավատում, որ այդ ռազմական գործողությունը պատրաստված չէր։ Շաբաթներ շարունակ զորք է կուտակվել։ Ֆրանսիան և այլ երկրներ կտրուկ դատապարտում են Ադրբեջանի այս անընդունելի հարձակումը։
Տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ, հարյուրավոր վիրավորներ կան։ Ադրբեջանը պետք է շոշափելի երաշխիքներ տա, որ կապահովի Լաչինի միջանցքով երթևեկությունը, կապահովի հայ ժողովրդի անվտանգությունը։ Առանց այդ երաշխիքների չի կարող լինել լուծում։
Պետք է զգոն լինել, որ չլինեն պատրվակներ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների։ Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է պատասխանատու մոտեցում, գնահատելի է նրա ցանկությունը Ադրբեջանի հետ գտնել խաղաղ լուծում»,-ասել է Կոլոնան։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց` առաջին անգամ չէ, որ Ֆրանսիան այս խորհրդին տեղեկացնում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում, առաջին անգամ չէ, որ կոչ են արել ուժերը համախմբել, որ խուսափեն դրամայից և հետագա ապակայունացումից:
«Եթե մենք դա չանենք, հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին>,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
The post Ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է վտանգված է, այլ հայ ժողովրդի կյանքը. Կատրին Կոլոնա appeared first on ԳԱԼԱ.
