Պետք է զգոն մնալ, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս nղբերգшկան իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար․ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
Ֆրանսիան ԱԽ հրատապ նիստ է հրավիրել ՝ հաշվի առնելով ԼՂ-ում իրավիճակի լրջությունը։ Շաբաթներ շարունակ մեծածավալ զորք ու ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել, որի ժամանակ օգտագործվում էին ցամաքային ու օդային միջոցներ և ծանր հետևանքներ էին առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որը ոչ մեկը չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել։ Երեք ամսվա ընթացքում առաջին անգամ վերջապես երեկ է մարդասիրական օգնության առաքումը հնարավոր եղել վերականգնել։ Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասաց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
«Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վերճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Եվ մենք միակը չենք, որ այդպես ենք կարծում։ Այս գործողության հետևաքները հատկապես ծանր եղան, հարյուրավոր վիրավորներ կան, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ։ Հրադադարը հայտարարվեց երեկ, այն կենսական կարևորություն ուներ և շատ կարևոր է, որ այն պահպանվի», - ասաց ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, դրա նկատմամբ սպառնալիք չկա։ Վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով և պատմության ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը։
«Այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է կիրառում։ ԼՂ-ն արդեն որոշ ժամանակ է , ինչ շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս բնակչությանը ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա։ Ֆանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա հաստատում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել ԼՂ հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերն Ադրբեջանի կողմից հանձնառություն են, նրանք այսօր պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար, եթե Ադրբեջանն իսկապես ցանանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, այն պարտավոր է հանձն առնել բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որպեսզի չգործադրի ուժ կամ ուժի սպառնալի և մտնի խաղաղ երկխոսության մեջ բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ միջազգային հանրության աջակցությամբ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը։ Այն պարտավոր է անպայմանորեն և առանց ձգձման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, ինչը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը», - նշեց Կոլոնա՝ հավելելով, որ առանց այս երաշխիքների չի կարող լինել լուծում։
Նրա խոսով՝ դժբախտաբար, առաջին անգամը չէ, որ Ֆրանսիան այս խորհրդին ներկայացնում է, թե որքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում և առաջին անգամը չէ, որ կոչ է անում խորհրդին ուժերը համախմբել, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկային դրամայից և Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ծանր ապակայունացումից։
«Մենք չենք կարող պասիվ մնալ ներկայիս իրադարձությունների նկատմամբ, քանի որ հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին։ ԼՂ բնակչության մոտ 10 տոկոսը տեղահանվել է Ադրբեջանի հարձակողական գործողության հետևանքով։ Այս խորհուրդը պարտավոր է ակտիվորեն շարունակել հանգուցալուծել ճգնաժամը, պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքները՝ ակտիվորեն աջակցելով Բաքվի և ԼՂ-ի միջև բանակցված լուծման պարամետրերի ձևակերպմանը։
Պետք է զգոն մնալ, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը հարցականի տակ դնելու համար։ Վարչապետ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին ցուցաբերել է պատասխանատու մոտեցում, գնահատելի է նրա ցանկությունը՝ թոթափելու լարվածությունը և Ադրբեջանի հետ գտնել խաղաղ լուծում», - նշեց նա՝ հավելելով, որ Ֆրանսիան ուժերը կենտրոնացրել է և կշարունակի դա անել, որպեսզի ապահովի տևական ու մնայում խաղաղություն Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների։
