Добавить новость
103news.com
World News
Ноябрь
2023

1 բնակարան, 2 ավտոմեքենա, շուրջ 215 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Շավարշ Գրիգորյանը․ «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շավարշ Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հավելենք նաեւ, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաեւ զբաղեցրել է Սեւանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ եւս, սակայն նրա հայտարարագրում որեւէ տող այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասին չկա։

Ավելին՝ Շավարշ Գրիգորյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները կազմել են 214 մլն 584 հազար դրամ։ Եկամուտների գրեթե 74 մլն դրամը վարկ է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ից եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկից։ Շավարշ Գրիգորյանը 142 մլն 740 հազար դրամ ստացել է գույքի օտարումից, սակայն մութ է մնում այն կետը, թե այդ ինչ թանկարժեք գույք է ունեցել եւ վաճառել նախկին փոխնախարարը։ Փաստն այն է, որ Գրիգորյանը, հանդիսանալով մի շարք ձկնաբուծական ընկերությունների համասեփականատեր, որեւէ եկամուտ չի ստացել այդ ընկերություններից, ինչը կասկածելի է։

Նա 2021 թվականից հանդիսանում է «ՄԱԿ ՖԻՇ» ՍՊԸ-ի 8.34% բաժնետեր եւ «Հայնավթ» ՓԲԸ-ի 100% բաժնետեր եւ այս ընկերությունների շրջանառությունից որեւէ ֆինանսական եկամուտ չի ստացել։ Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, որը ձեռք է բերել 2023 թվականի մարտի 17-ին։ Հայտարարագրից հասկանում ենք, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա վերջում կազմել է 58 մլն 078 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն 267 հազար դրամ, 400 ԱՄՆ դոլար եւ 657 եվրո։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարագրել է 2 մեքենա, որից մեկը բեռնատար՝ KRAZ մակնիշի, ձեռք բերված 2000 թվականին, եւ 2022 թվականին ձեռք բերված՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի։ Նրան է վստահված իրականացնել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգել եւ վերահսկել քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման եւ գանձման, կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների, քարտուղարության, մատակարարման եւ տեխնիկական սպասարկման ծառայության եւ առաջին եւ զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի աշխատանքները»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России