Добавить новость
103news.com
World News
Ноябрь
2023

ՀՀ ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին

0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում ու նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի նկատմամբ։ Մենք կարևորում ենք նաև Ձեր պաշտոնավարման տարիներին ունեցած սերտ համագործակցության դերը, և լիահույս ենք, որ առկա նախադրյալները թույլ կտան համագործակցությունը շարունակել նույնքան արդյունավետ»,- նշել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին համատեղ իրականացված աշխատանքների համար․ «Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, քանի որ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճապոնիայի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»,- նշել է դեսպանը։

Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆուկուշիմային հանձնել է հուշադրամ՝ սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության և պարբերաբար ցուցաբերած աջակցության համար։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ մանրամասներ։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։ Դիտարկվել է նաև ճապոնական կողմի աջակցության հնարավորությունը՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման համատեքստում։

The post ՀՀ ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին appeared first on ԳԱԼԱ.







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России