Добавить новость
103news.com
World News
Ноябрь
2023

Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր․ Փաշինյանը՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է քննարկման մասնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայում Արդբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի հարցին։

Դիմելով ՀՀ վարչապետին՝ Աբդուլաևան ասել է․

«Կցանկանայի անդրադառնալ այն հարցին, ինչին Դուք, հարգելի վարող, անդրադարձաք։ Ֆրանսիան անհանգստացած է այսպես կոչված սպառնալիքից, որ Ադրբեջանը կարող է լարել Հայաստանի դեմ։ Թույլ տվեք շեշտել, որ այս մտավախությունը բացարձակապես անհիմն է, որովհետև այն, ինչ Ադրբեջանն արել է մինչ այժմ, դա իր ինքնիշխանությունը վերահաստատելն է եղել իր տարածքի նկատմամբ, ինչը, ի դեպ, ճանաչված է միջազգային հանրության կողմից։

Այսպիսով, փաստացի, մենք ստացել ենք այն, ինչը պատկանել է Ադրբեջանին միջազգային օրենքի ներքո։ Եվ ինչպես Ադրբեջանն արդեն հայտարարել է և վերահաստատել` մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ։ Մենք ոչ միայն հետաքրքրված ենք, Ադրբեջանը նաև նախաձեռնել է հարաբերությունների կարգավորում Հայաստանի հետ անմիջապես 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո։

Եվ իհարկե, Ադրբեջանն աջակցում է ուղղակի երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես նաև կուզենայի անդրադառնալ Գրանադայի հանդիպմանը և Ադրբեջանի դիրքորոշմանն այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ Գրանադայի հանդիպման նախորդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայաստան և հայտարարեց Հայաստանին զինելու, զենք ուղարկելու որոշման մասին։ Սա իսկապե՞ս միտված էր խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Զինելով Հայաստանին, զինելով ռևանշիստական գաղափարախոսություն ունեցող երկրին։ Մյուս կողմից, Ֆրանսիան պատրաստվում էր մասնակցել հանդիպմանը որպես միջնորդ։ Այսպիսով, երկիրը, որը հրապարակայնորեն կողմերից մեկին է աջակցում, և հրապարակայնորեն հայտարարում է զենք ուղարկելու որոշման մասին, և պնդում է, որ միջնորդ է։ Մյուս կողմից, առաջնորդները մերժեցին Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ադրբեջանը հրապարակային տվել է այս բացատրությունը։ Եվ ես կուզենայի կրկնել Ադրբեջանի դիրքորոշումը, որը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության վերականգման մասին է։ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղության պայմանագրի մասով այն է, որ այդ պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման վրա, և տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության ճանաչման վրա»։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի այս դիտարկմանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Մենք լսեցինք Ադրբեջանի մտադրությունների մասին, ինչը ես դրական եմ համարում։ Բայց մյուս կողմից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ։

Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն»։

Մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն պաշտպանելու իրավունք, վարչապետը պատասխանեց․

«Այո, ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք»։







Губернаторы России





Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России