Իլայշ Մորիբան կարիերան կշարունակի Լա լիգայում. պաշտոնական
«Լայպցիգի» կիսապաշտպան Իլայշ Մորիբան տեղափոխվել է «Խետաֆե», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Խետաֆեում»: Ֆուտբոլիստը կմիանա «Խետաֆեին» Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո։ Մրցաշարում նա ներկայացնում է Գվինեայի հավաքականը:
Մորիբան «Բարսելոնայի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական թիմի կազմում հանդիպում չի անցկացրել։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայում»։
